Tuto povídku jsem napsal jako svůj domácí úkol. Měla kombinovat vyprávění s dialogem a týkat se jak dopravy ve městě, tak naávštěvy restaurace. Přestože jsem v době psaní povídky již měl nějaké znalosti arménštiny, stále jsem se považoval za začátečníka. Proto je děj povídky poněkud omezený.
ChatGPT s vysokou pravděpodobností přeloží text povídky lépe než Google Translate.
Իրարանցում ռեստորանում
Այսօր Աշոտը շատ անհամբեր է։ Նա նոր ընկերուհի ունի։ Նա հրավիրել է նրան ճաշելու թանկ ռեստորանում։ Նա հարուստ չէ, բայց նա չի կարող հրավիրել գեղեցիկ աղջկան էժան փաբ։ Աշոտը սովորաբար գնում է աշխատանքի մեքենայով, բայց այսօր ուզում է խմել գինի։ Այսօր գնում է աշխատանքի երեք կանգառ մետրոյով ու հետո երկու կանգառ յոթ համարի ավտոբուսով։ Ժամը 11-ին զանգում է իր կնոջը։
Անի. Ալո՛, Աշոտ։ Ի՞նչ կա չկա։
Աշոտ. Բարև՛, Անի։ Ափսոս այսօր գործակալությունում երկար մնալու եմ, որովհետև մենք կարևոր հանդիպում ունենք։
Անի. Ժամը քանիսի՞ն ես գալու տուն։
Աշոտ. Չգիտեմ։ Միգուցե ժամը 7-ին։
Անի. Դե լավ։ Ժամը 7 անց կեսին միասին ենք ընթրելու։
Անին գիտի, որ շատ ազատ ժամանակ է ունենալու։ Բայց հիմա ժամը 12 է, ու Անուշը համալսարանի շենքից դուրս է գալիս։ Համալսարանը գտնվում է մեծ հրապարակում։ Աջ կողմում թատրոն է, ձախ կողմում՝ մի քանի խանութ։ Նա գնում է ուղիղ ոտքով։ Տասը րոպե հետո մտնում է ռեստորան։ Մի քանի մարդ նստած են այնտեղ։ Մնում է դռան մոտ կանգնած, ու հանկարծ տեսնում է Աշոտին։ Մոտենում է նրան։
Անուշ. Բարև՛, Աշոտ։ Շատ շնորհակալ եմ, որ դու հրավիրել ես ինձ այս սիրուն ռեստորանը։
Աշոտ. Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես։
Անուշ. Կարո՞ղ ենք ուտել այստեղ համով խոզի խորոված։
Աշոտ. Իհարկե, բայց ես ուտելու եմ տոլմա։
Մատուցողը մոտենում է ու հարցնում է։
Մատուցող. Բարև՛ ձեզ, ի՞նչ եք ուզում պատվիրել։
Աշոտ. Բերե՛ք մեզ մեկ բաժին տոլմա, մեկ բաժին խոզի խորոված և մեկ շիշ Նորավանք գինի։
Անուշ. Մեկ շի՞շ։ Ուզու՞մ ես ինձ հարբեցնել։ Ո՛չ։ Միայն մեկ բաժակ կարմիր գինի եմ խմելու։
Աշոտ. Ժամանակ ունենք, նստելու ենք, խոսելու ենք և շատ գինի ենք խմելու։
Անուշ. Չեմ ուզում նստել այստեղ մինչև ուշ կեսօր։ Միայն մեկ բաժակ գինի եմ խմելու։
Աշոտ. Տե՛ս, Անուշ, անձրևոտ եղանակ է։ Ու՞ր ես ուզում գնալ։
Անուշ. Խորոված ուտելուց հետո ուզում եմ գնալ տուն։
Աշոտ. Դե լավ։ Բերե՛ք մեզ երկու բաժակ գինի։
Տասնհինգ րոպե հետո մատուցողը բերում է պատվերը։ Աշոտը և Անուշը ուտում են և խմում։ Հետո մատուցողը մոտենում է նորից և հարցնում է։
Մատուցող. Ուզու՞մ եք աղանդեր պատվիրել։
Աշոտ. Իհարկե։ Ես ուզում եմ շոկոլադե տորթ, իսկ դու՞, Անուշ։
Անուշ. Աղանդեր չեմ ուզում, որովհետև կչաղանամ։ Ուզում եմ լինել նիհար։ Բերե՛ք ինձ լոլիկով և պանրով աղցան և մեկ բաժակ հանքային ջուր։
Այդ ժամանակ Անին գիտի, որ նրան պետք չէ շտապել տուն, որովհետև իր ամուսինը վերադառնալու է աշխատանքից ուշ երեկոյան։ Արամի հետ քայլում է հրապարակում։
Արամ. Ուզու՞մ ես գնալ ռեստորան մի քիչ ուտելու։
Անի. Այո։ Սոված մեռնում եմ։
Արամ. Գիտեմ մի հարմար ռեստորան։
Մտնում են ռեստորանի ներս։ Անին տեսնում է ու չի կարող հավատալ։
Անի. Աշո՛տ։ Դու չես աշխատու՞մ։
Աշոտ. Անի՛։ Ի՞չ ես անում այստեռ։ Ոչինչ չես ասել ինձ։
Անի. Դու երբեք չես լսում, երբ խոսում եմ։ Ասել եմ քեզ, որ այսօրվանից նոր աշխատանք ունեմ։ Մոռացե՞լ ես։ Աշխատում եմ թատրոնում։
Անուշ. Կարո՞ղ ես ծանոթացնել մեզ։
Աշոտ. Անպայման։ Իմ ընկերուհին, իմ կինը, իմ կնոջ ընկերը։
Անի. Արամն ընկերս չէ, միայն գործընկերս է։
Արամ. Ամուսնացա՞ծ ես, Անի։ Կարծում եմ, որ գնալու եմ ուրիշ գինետուն։
Անուշ. Ինձ նույնպես պետք է գնալ, որովհետև իմ երեխան սպասում է ինձ մանկապարտեզում։
Աշոտ. Երեխա ունե՞ս։ Ինչու՞ չես ասել։
Անուշ. Չես հարցրել։
Արամին համբուրելով Անուշը նրա հետ ռեստորանից դուրս գնաց։
Աշոտ. Մատուցո՛ղ, ինձ պետք է մեծ բաժակ օղի խմել։
Մատուցող. Այո, պարոն։
Անի. Ամեն ինչ ուտելուց, խմելուց և վճարելուց հետո ժամանակին տուն արի՛։ Հիշի՛ր, որ ես քեզ համար ընթրիք եմ պատրաստելու։ Շատ մի՛ խմիր և մի՛ մոռացիր։
Աշոտ. Շատ սիրում եմ քեզ, Անի։ Դու աշխարհի ամենալավ կինն ես։ Էվ Ի՞նչ ես պատրաստելու ինձ համար։
Մի քիչ ժպտալով Անին ասաց. «Թունավոր սունկ»։